Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է գրեթե 1,3 հազար մարդու

Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է գրեթե 1,3 հազար մարդու

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 1297 մարդու: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տուժածների թիվը նույնպես ավելացել Է. ավելի վաղ հաղորդվել Էր վերքեր ստացած 2,8 հազար մարդու մասին, այժմ նրանց թիվը 5,7 հազարից ավելի Է: Ավելի վաղ USAID-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերը հայտնել Էր, որ ԱՄՆ-ը Հայաթի Է ուղարկել փրկարարների եւ սարքավորում:

7,2 մագնիտուդով երկրաշարժը Հայիթիի ափերի մոտ տեղի Է ունեցել օգոստոսի 14-ին: Մի շարք երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել երկրին տարերքի հետեւանքները վերացնելու գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am