Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը ոչնչացնում է գաղտնի փաստաթղթերը. CNN

Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը ոչնչացնում է գաղտնի փաստաթղթերը. CNN

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունն աշխատակիցներին հանձնարարել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը: Պատճառը երկրում ծայրահեղական «Թալիբ» զինյալների գրանցած հաջողություններն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր անանուն դիվանագիտական աղբյուրի վրա:

Աղբյուրն ամերիկյան լրատվամիջոցին հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը կարող է առաջիկա շաբաթվա ընթացքում հայտնվել շրջափակման մեջ: Միևնույն ժամանակ այն նշել է, որ իրադրությունը Քաբուլում ծայրաստիճան լարված է, իսկ դիվանագիտական ներկայացուցչության ծրագրերը պարբերաբար փոփոխվում են:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am