Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստեփանակերտի ջրի խնդիրը լուծելու համար մշակվում է ռազմավարական նշանակության ծրագիր

Ստեփանակերտի ջրի խնդիրը լուծելու համար մշակվում է ռազմավարական 
նշանակության ծրագիր

ԱՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սամվել Ղուլյանը մանրամասնել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում քաղաքում ջրի խնդիրը լուծելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սամվել Ղուլյանը հայտնեց, որ խնդիրը լուծելու համար մշակվում է ռազմավարական նշանակության ծրագիրը:

Ըստ փոխքաղաքապետի` Ստեփանակերտն այս իրավիճակում կարող էր հայտնվել մոտ մեկ ամիս առաջ ուղղակի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության աշխատակիցները բարեխղճորեն հնարավոր ամեն ինչ արել են:

«Ջրի խնդրի հետ կապված իրականացվել է նաև մոնիթորինգ և սակավաջրության հիմնական պատճառը երաշտն է: Քաղաքը ջուր է ստանում Մեղրագետ, Հրագետ և Վարարակ գետերից և դրանցից մեկն ընդհանրապես ցամաքել է, մյուս երկու գետերի հոսքը դեպի քաղաք նվազագույնի է հասել: Գործարկել ենք արտեզյան հորերը, փնտրում ենք նորերը, հներն ենք վերակառուցում, որպեսզի միացնենք ցանցին»,- ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ արձանագրել են նաև ստորգետնյա ջրի մակարդակի նվազում:

Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալի խոսքով` այս պահին քաղաքի մոտ 30 տոկոսը ջուր չունի, մնացած թաղամասերում ջուրը շուրջօրյա մատակարարվում է:

«Ջրազրկված թաղամասերում «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ջրատար մեքենաների միջոցով ջուր ենք հասցնում բնակչությանը, աշխատանքներում ներգրավված են նաև Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները, որոնք հրշեջ մեքենաներով ջուր են բաժանում քաղաքացիներին: Արգելել ենք գործող բոլոր ավտոլվացման կետերում և հանգստյան գոտիներում ջրի օգտագործումը, նաև բնակչությանը կոչ ենք արել ջուրը խնայողաբար օգտագործեն»,- ասաց Ղուլյանը:

Ստեփանակերտի քաղաքապետարանը փորձում է ամեն ինչ անել բնակչությանը ջրով ապահովելու համար մինչև եղանակային պայմանների բարելավումը: «Նաև Ասկերանի շրջանից ենք ջուր հասցնում քաղաք, որպեսզի մեր ցանցին վնաս չհասցնենք»,- հավելեց Ղուլյանը:

Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ նշեց նաև, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդկանց հոսքն է դեպի Ստեփանակերտ շատացել` բնակչության քանակը մոտ 15 հազարով ավելացել է, և ջրի  սպառումն է շատացել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, ըստ փոխքաղաքապետի, մոտ 1.5 ամիս տեղումներ չեն եղել:

Հարցին` թե արդյոք ճիշտ են այն վարկածները, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել ջրի խնդրի առաջացմանը, Ղուլյանը պատասխանեց, որ այս անգամ բացարձակ կապ չունի Ադրբեջանի գործոնը:

«Ճիշտ է մի քանի ամիս առաջ ջրամբարների մաքրման խնդիր ունեինք, քանի որ ջուրը չեզոք գոտում է, իսկ իրենց հենակետերը ջրից վերև է գտնվում: Ռուս խաղաղապահների և մեր իշխանությունների միջնորդությամբ այդ հարցը որոշ չափով կարգավորվել է` մաքրման աշխատանքերները իրականացվում են: Այս պահի դրությամբ միակ խնդիրը եղանակային անոմալ շոգն է»,- ասաց Ղուլյանը:

Փոխքաղաքապետը հուսով է, որ առաջիկա օրերին տեղումներ կլինեն, և այդ հարցը կկարգավորվի:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am