Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքում են. նրանք ցանկանում են թույլ չտալ նախկինների վերադարձը

Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքում են. նրանք ցանկանում են թույլ 
չտալ նախկինների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները օգոստոսի 9-ին բողոքի ակցիա են իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք նշում են, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է:

«Մենք նախկինների վերադարձը թույլ չենք տա, մեր բարձրացրած հարցն անձնավորված չէ: Այսօր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մի անձ, ով նախկին տնօրենի թիմակիցն է: Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարման խորհուրդն արտահերթ նիստ հրավիրի, որպեսզի մեզ ներկայացնեն, թե ինչ է կատարվում մեր այգում»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Հավաքվածները նշեցին, որ ներկայիս տնօրեն Վլադիմիր Սիմոնյանից իրենք գոհ են և նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Նրանից առաջ ղեկավարող Ռուբեն Խաչատրյանն էլ աշխատանքից հեռացվել էր Երևանի քաղաքապետարանի կողմից՝ աշխատանքի վատ կազմակերպման համար: Կենդանաբանական այգու 8-ամյա աշխատակիցն էլ ասաց, թե ինքը Վլադիմիր Սիմոնյանի վերաբերյալ էլ կարող է ասել, որ նա շատ բարեխիղճ աշխատել է, և չի հասկանում, թե ինչի համար են նրան հեռացնում աշխատանքից:

«Ավելի քան մեկ տարի պայքարելուց հետո քաղաքապետարանը հեռացրել էր նախկին տնօրենին: Եթե իրենք անհանգստացած են կենդանաբանական այգում տիրող իրավիճակով, ապա ավելի լավ է բարձրացնեն աշխատավարձերը: Աշխատողներն ընդամենը 71 հազար դրամ են ստանում՝ ամբողջ օրն էլ արևի տակ»,- նշեց մեկ այլ աշխատակից:

Աշխատակիցները նաև նշեցին, որ Վլադիմիր Սիմոնյանն այս ընթացքում գտնվել է հիվանդանոցում և անգամ չի ծանուցվել աշխատանքից իր ազատման մասին:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ակցիան շարունակվելու է այնքան, մինչև խնդիրը լուծում ստանա:

Բողոքի ակցիան չազդեց կենդանիների խնամքի ժամանակացույցի վրա, քանի որ աշխատանքային օրվա սկզբին բոլոր աշխատակիցները վերադարձան իրենց պարտականություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]