Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհը 
հիմնանորոգվում է

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, ի սկզբանե նախատեսվում էր նորոգել ճանապարհը, սակայն ասֆալտաշերտի լուրջ քայքայման պատճառով որոշում է կայացվել այն հիմնանորոգել: Հիմնանորոգվելու է 2.5 կմ ճանապարհահատված:

«Ճանապարհը լուրջ քայքայված էր, և սովորական նորոգումը հարց չէր լուծի, այդ պատճառով որոշում կայացվեց հիմնանորոգել այն»,-նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Ճանապարհը կունենա նաև ջրահեռացման համակարգ:

Աշխատանքների համար նախատեսված է մոտ  595 մլն դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]