Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն իր կարեկցանքն է հայտնում անտառային հրդեհներից տուժած Հունաստանին  

Հայաստանն իր կարեկցանքն է հայտնում անտառային հրդեհներից տուժած 
Հունաստանին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր համերաշխությունը և կարեկցանքն է հայտնում ավելի քանի 80 անտառային հրդեհներից տուժած Հունաստանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԳՆ –ն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- նշված է գրառման մեջ:

Հունաստանը պայքարում է վերջին քառասուն տարվա ընթացքում ամենաուժեղ շոգերի հետևանքների դեմ։ Երկրի բազմաթիվ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է  44 աստիճանը։ Անցած օրվա ընթացքում բռնկվել է ավելի քան 80 անտառային հրդեհ։ Ամենամեծը Աթենքից հյուսիս գտնվող Պարնիս լեռան ստորոտին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am