Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը վարժանքներ են սկսել Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում

Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը վարժանքներ են սկսել Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի համատեղ զորավարժություններն են մեկնարկել Խարբ-Մայդան զինափորձարանում, որը գտնվում Է Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):

Ռուսական կողմից արարողության բացմանը մասնակցել Է ԿՌՕ-ի զորքերի հրամանատարի տեղակալ Եվգենի Պոպլավսկին, Տաջիկստանի զինված ուժերը ներկայացրել Է պաշտպանության փոխնախարար Աբդուխոշիմ Ղուլոմզոդան: Ուզբեկստանի կողմից ողջույնի խոսքով հանդես Է եկել Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ֆարուհ Զիյաբաեւը: «Վարժանքների հիմնական նպատակը մարտական համագործակցության ամրապնդումն Է եւ սերտ փոխգործակցությունը մեր պետությունների զինված ուժերի միջեւ, զորքերի բարձր մակարդակով պատրաստման եւ ամուր բարոյական ոգու հաստատումը: Արդի աշխարհում տեղի Է ունենում պատերազմական սպառնալիքների աճ, իրադրությունը դառնում Է Էլ ավելի լարված եւ անկանխատեսելի»,-արարողության ժամանակ ասել Է Պոպլավսկին:

Զինավարժությունները կտեւեն օգոստոսի 5-ից մինչեւ 10-ը: Ընդամենը դրանց կմասնակցի մոտավորապես երկուսուկես հազար զինծառայող եւ շուրջ 500 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա: Ռուսաստանի զորակազմի հիմքը կազմում են 201-րդ ռազմաբազայի, այդ թվում՝ լեռնային մոտոհրաձգային, տանկային եւ հրետանային ստորաբաժանումները, ինչպես նաեւ հատուկ նշանակության ուժերի խմբերը, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական, ռադիոԷլեկտրոնային պայքարի մասնագետները:

Վարժանքներն անցկացվում են Աֆղանստանում իրադրության սրման ֆոնին, որտեղ ամերիկյան զորքերի դուրսբերման համեմատ ծավալվում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Վերջին ամիսներին թալիբները վերցրել են երկրի գյուղական եւ սահմանային զգալի շրջանները, ինչպես նաեւ հարձակում են ծավալում խոշոր քաղաքների վրա, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am