Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Սեպտեմբեր

Չորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետո

Չորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն չորս մարդ Է զոհվել, եւս 20-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բիսմիլլա Մոհամադիի տան մոտ ավտոմոբիլի պայթեցման եւ դրան հետեւած՝ ուժայինների եւ հարձակվողների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աղբյուրները նշել են, որ ականապատված ավտոմոբիլը կառավարել Է մահապարտը:

TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացրել Է, որ նախարարի տան վրա հաձակումն ավարտվել Է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել Է չորս զինյալ: Օգոստոսի 3-ին 1TV հեռուստաալիքը հայտնել Է ավտոմոբիլի պայթեցման մասին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախարարի տան մոտ: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել Է տարահանել:

Ավելի ուշ TOLOnews-ը տեղեկացրել Է, որ Մոհամադիի տուն են ներխուժել զինված մարդիկ, անվտանգության ուժերը փոխհրաձգություն են սկսել նրանց հետ: 1TV հեռուստալիքն իր հերթին հայտնել Է, որ պայթյունից հետո անհայտ անձինք նաեւ սկսել են ներխուժել խաղաղ բնակիչերի տները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]