Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արշակ Կարապետյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ

Արշակ Կարապետյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է  ռազմաքաղաքական 
համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարն, իր հերթին, շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել Հայաստանում հետագա առաքելության ընթացքում:

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության և քաղաքական երկխոսության ընթացքը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am