Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 229, առողջացման 122 և մահվան 5 նոր դեպք

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 229, առողջացման 122 և մահվան 5 
նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 339 դեպք, որոնցից 219 986-ն` առողջացման, 4619-ը` մահվան ելքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 346 335 թեստավորում:

Ըստ աղբյուրի՝ հուլիսի 31-ին կատարվել է 6077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229, առողջացման 122 և մահվան 5 նոր դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1122 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am