Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Տոկիո-2020. Դավթյանը կարող է ցանկացած մեդալ նվաճել. Հակոբ Սերոբյան  

Տոկիո-2020. Դավթյանը կարող է ցանկացած մեդալ նվաճել. Հակոբ Սերոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը կարող է Օլիմպիական խաղերի եզրափակիչում ցանկացած մեդալ նվաճել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Արթուրի բոլոր մրցակիցները եզրափակիչում ուժեղ են, ինչը երևում է նրանց գրանցած արդյունքներից որակավորման փուլում: Սա մարմնամարզություն է, որտեղ սպորտային բախտը ևս պետք է լինի: Դավթյանը կարող է ցանկացած մեդալ նվաճել: Նրան պետք է միայն կրկնել վարժությունը նույնությամբ: Ժամանակը հասունացել է, և Արթուրը ինքն էլ շատ լավ գիտակցում է դա»,- ասաց Սերոբյանը:

Մասնագետի խոսքով` համավարակի պայմաններում անցկացվող Օլիմպիական խաղերը շատ են տարբերվում և մեծ բարդությամբ են առաջ գնում: «Այս վիճակն ազդում է բոլորի, ոչ միայն մարզիկների վրա: Տպավորությունն այնպիսին է, որ կիսակալանավորված վիճակում ենք»,- ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի հենացատկերի վարժության եզրափակիչում է: Տոկիոյում ընթացող Խաղերի առանձին վարժությունների հենացատկերում Դավթյանն ընդհանուր պայքարում հավաքեց 14,866 միավոր և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչ դուրս եկավ Կորեան ներկայացնող Ջիհվան Շին, որը նույնքան միավոր հավաքեց, որքան հայ մարմնամարզիկը:

Տղամարդկանց հենացատկերի եզրափակիչը կկայանա օգոստոսի 2-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am