Սպորտ

Տոկիո-2020. Խաչանովը դուրս եկավ թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ 

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Խաչանովը դուրս եկավ թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Խաչանովը մրցեց Ուգո Ումբերի (Ֆրանսիա) հետ: 2 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո` 7:6, 4:6, 6:4 հաշվով: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Տոկիոյում ընթանում է քառամյակի (այս անգամ՝ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումներն անցկացվում են 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն կային, 8-ը նոր են կառուցվել, 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեն եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում