Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբուխը 4,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբուխը 4,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրայի նահանգում ակտիվացած Սինաբունգ հրաբուխը 4 500 մետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին այդ մասին հայտնել Է CNN Indonesia լրատվական պորտալը՝ վկայակոչելով Հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պուտուրային:

«Սինաբունգ հրաբխի ժայթքումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 13:20-ին, մոխրի սյան բարձրությունը հասել Է 4,5 կիլոմետրի»,- ասել Է Արմեն Պուտուրան: Նա հավելել Է, որ ժայթքումը տեւել Է 12 րոպե 22 վայրկյան:

Արմեն Պուտուրան նշել Է, որ հրաբխին տրվել Է վտանգի երրորդ մակարդակ. հնարավոր են ժայթքումներ երկու շաբաթվա ընթացքում: Իշխանությունները բնակչությանը հորդորել են խուսափել հրաբխի գագաթից 3 կիլոմետր շառավղով գոտուց, ինչպես նաեւ զգուշանալ ցեխի հոսքերից: 2010 թվականի օգոստոսին տեղի Է ունեցել հրաբխի առաջին ժայթքումը վերջին 400 տարվա ընթացքում: 2014 թվականի փետրվարին հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվել Է 14 մարդ: Ինդոնեզիայում առանձնանում են հրաբուխների վտանգի չորս մակարդակներ. նորմայի մակարդակ, զգոնության մակարդակ, բարձր պատրաստության մակարդակ եւ տագնապի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am