Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանի արեւմուտքում տեղատարափների պատճառով զոհվածների թիվը հասել է 164-ի

Հնդկաստանի արեւմուտքում տեղատարափների պատճառով զոհվածների թիվը հասել է 164-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շաբաթում Հնդկաստանի Մահարաշտրայի արեւմտյան նահանգում մոլեգնած մուսոնային տեղաղատարփ անձրեւների հետ կապված միջադեպերի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 164-ի, եւս 100-ն անհայտ կորել Է: Հուլիսի 26-ին այդ մասին հայտնել Է այդ նահանգի Տուժածների օգնության եւ ռեաբիլիտացիայի դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ստացվել Է տեղեկատվություն մահվան 164 դեպքերի, 25 564 գլուխ ընտանի կենդանիների անկման մասին: Ընդհանուր առմամբ 56 մարդ վիրավորվել Է, իսկ եւս հարյուրը համարվում Է անհայտ կորած 1 028 տուժած գյուղերում»,- ասված Է դեպարտամենտի տարածված հաղորդագրության մեջ: Շուրջ 229 հազար մարդ տարահանվել Է, իշխանությունները կազմակերպել են 259 ճամբար փախստականների օգնության եւ ժամանակավոր տեղավորման համար:

Հուլիսի 16-ին The Times of India թերթը տեղեկացրել Էր 129 զոհվածների եւ ավելի քան 80 անհայտ կորածների մասին:

Մուսոնային տեղատարափ անձրեւները հարուցել են հեղեղումներ, սողանքներ եւ շենքերի փլուզումներ Մահարաշտրայի նահանգի մայրաքաղաք Մումբաիում, ինչպես նաեւ Ռայգադի, Ռաթնագիրի, Փալգհարի, Թանեի, Սինդհուդուրգի, Քոլհափուրի, Սինգալիի եւ Սաթարայի օկրուգներում: Փրկարարական աշխատանքներին ներգրավված են Հնդկաստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներն ու ուղղաթիռները: Ինչպես հայտնել Է Daijiworld պորտալը, Մահարաշտրայի որոշ շրջաններում անցած շաբաթ տեղացել են մինչեւ 600 միլիմետր անձրեւներ: Մասնագետների գնահատմամբ՝ այդքան ուժգին անձրեւներ նահանգում առաջին անգամ արձանագրվել են մոտավորապես 40 տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am