Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Տոկիո-2020. Սքեյթբորդի օլիմպիական պատմական առաջին մեդալը նվաճեց Ճապոնիայի ներկայացուցիչը

Տոկիո-2020. Սքեյթբորդի օլիմպիական պատմական առաջին մեդալը նվաճեց 
Ճապոնիայի ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը նոր մարզաձևերից սքեյթբորդից նվաճեց Ճապոնիայի ներկայացուցիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի նոր մարզաձևերի սքեյթբորդի տղամարդկանց մրցաշարին մասնակցեց 8 մարզիկ 6 երկրից: Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող օլիմպիական այս մրցաշարի ոսկե մեդալակիր դարձավ Յուտո Հորիգոմեն Ճապոնիայից: Երկրորդ տեղում բրազիլացի Կելվին Հոֆլերն է, իսկ եռյակը եզրափակուն է ԱՄՆ-ից Ջագեր Իթոնը:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի կամ հնգամյակի ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:

Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]