Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 250 նոր դեպք, առողջացել 162 մարդ

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 250 նոր դեպք, առողջացել 162 մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք, առողջացել է 162 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6527 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 299 599-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան 1115 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որոնցից 218 958-ն առողջացման, 4584-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]