Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

UCOM-ն առաջարկում է «WI-FI AS A SERVICE» ծառայությունը բիզնես հաճախորդներին

UCOM-ն առաջարկում է «WI-FI AS A SERVICE» ծառայությունը բիզնես հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունն առաջարկում է նոր WiFiaaS (Wi-Fi as a Service) ծառայությունն իր բիզնես հաճախորդներին, որը կապահովի կայուն Wi-Fi ծածկույթ, ինչպես նաև անվտանգ, արագ և որակյալ կապ: WiFiaaS ծառայությունը ներառում է տեղազննում և Wi-Fi ցանցի նախագծում, մոնտաժային աշխատանքների իրականացում, ցանցի նախնական կարգավորում, ցանցի օպտիմալացում՝ պարամետրերի համապատասխան փոփոխությամբ, սարքերի արդիականացում, ցանցի հեռավար կառավարում, որակի վերահսկում, երաշխիքային սպասարկում պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում, իսկ յուրաքանչյուր սարքի ամսական սպասարկումն ընդամենը 2000 դրամ է:

«Այսօր յուրաքանչյուր գործարարի առօրյան էապես կախված է նաև արագ և որակյալ ինտերնետ հասանելիությունից: Հայաստանում այսօր Ucom-ն առաջինն է առաջարկում Wi-Fi ծածկույթն ապահովող այս բացառիկ ծառայությունը, որից կարող է օգտվել ցանկացած գործարար ու ձեռներեց՝ անկախ այն փաստից, թե որ օպերատորի հաճախորդ է»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ընդգծենք, որ այս ծառայությունից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետ հասանելիություն՝ անկախ օպերատորից: Ավելին, սպասարկումն իրականացվում է 24/7 ռեժիմով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am