Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիայի ուղերձները հստակ են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիայի ուղերձները հստակ են

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեռեւս անցած տարի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը բարձրաձայնել էր թուրքական մամուլում հայտնված գաղտնի փաստաթղթի մասին, համաձայն որի՝ Թուրքիան ծրագիր է մշակել Հունաստանի եւ Հայաստանի վրա հարձակվելու համար:

Այսօր, ցավոք, Հայաստանի հետ կապված ծրագիրը մեծամասամբ կյանքի է կոչվել եւ կասկածներ չկան, որ Թուրքիան ի դեմս Էրդողանի լծված է իրականացնելու նաեւ Հունաստանի հետ կապված ծրագիրը։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց Կիպրոսը երկու պետությունների մասնատելու նկրտումների մասին։

Անցած տարի հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհրդի որոշման արդյունքում Սբ Սոֆիան վերածվեց մզկիթի։ Դա արդեն ազդակ էր, որ Թուրքիան, շրջանցելով զուտ հորդորները, կոչերն ու քննադատությունները, գործում է իր նպատակներին եւ ծրագրերին համապատասխան։ Կիպրոսի օկուպացված տարածքներ այցելությունն էլ իր հերթին յուրօրինակ քննություն էր Եվրոպայի համար, թե որքանով է պատրաստ եւ կարող պաշտպանել ու տեր կանգնել իր դավանած սկզբունքներին, արժեքներին։ Եթե չես կարողանում պաշտպանել հոգեւորը՝ մնայունը, ապա մնացած ոլորտներում ստիպված ես լինում գնալ զիջումների»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am