Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի Օլիմպիական հավաքականի կազմում Տոկիո-2020-ին կմասնակցի նաև հայ մարզիկ

Վրաստանի Օլիմպիական հավաքականի կազմում Տոկիո-2020-ին կմասնակցի նաև հայ 
մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Օլիմպիական հավաքականի կազմում Տոկիայում կայանալիք Օլիմպիական խաղերին կմասնակցի հայ մարզիկ. Աթլետիկայի մարզաձեւի գնդի հրման մրցումներին Վրաստանի մարզական դրոշի ներքո հանդես կգա Վրաստանի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, Համահայկական հինգ խաղերի մասնակից, վերջին չորս խաղերի հաղթող ու Համահայկական խաղերում գնդի հրման (թեթեւ աթլետիկա) մարզաձեւի ռեկորդակիր (19,26 մետր), Թբիլիսիի բնակիչ Բենիկ Աբրահամյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 36-ամյա Բենիկ Աբրահամյանի համար Տիկիոյի խաղերր երկրորդն են, նա 2016 թվականին Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաեւ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։

Տոկիոյում կանանալիք Օլիմպիական խաղերին Վրաստանը ներկայացված է 11 մարզաձեւերում (ըմբշամարտ, ձյուդո, ծանրամարտ, թեթեւ աթլետիկա, սուսերամարտ, լող, թենիս, բռնցքամարտ, կարատե, գեղարվեստական մարմնամարզություն եւ հրաձգություն ատրճանակից) 35 մարզիկով։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am