Հասարակական

ՊԵԿ աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում վերապատրաստում են անցել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում ՊԵԿ աշխատակիցներն ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներում օգտագործելու համար:

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային աղբյուրների կիրառման շնորհիվ տվյալների բազաները կարող են օգտագործվել տվյալների խորը վերլուծության և արդյունքում ռիսկային հարկ վճարողների թիրախավորման, վարքագծի ուսումնասիրության, հարկային կարգապահության բարձրացման և կանխատեսումների համար՝ ՊԵԿ-ը ձեռք է բերել Microsoft BI ծրագրակազմը: Դասընթացի միջոցով գործիքակազմի հատկությունների մասին ձեռք բերված գիտելիքների շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կիրառել գործիքակազմը կոմիտեի աշխատանքներում:

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են քնություն և ստացել հավաստագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում