Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սարանիստ» ընկերության ապակիների արտադրությանը ու նորաբաց կոնյակի գործարանի գործունեությանը

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սարանիստ» ընկերության ապակիների 
արտադրությանը ու նորաբաց կոնյակի գործարանի գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գորածարանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է ապակու, այնուհետև կոնյակի արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը:

«Նշվել է, որ ներկայումս ընկերությունն ունի ապակու 4 արտադրամաս՝ առանձին վառարաններով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։ Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: Այստեղ ներկայումս աշխատում է մոտ 700 մարդ։ Շահագործվում է 7 հոսքագիծ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեռևս 2005թ.-ից «Սարանիստ»-ը սկսել է արտադրել տարաներ՝ գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։ Ընկերությունն իր արտադրանքի գրեթե կեսն արտահանում է Վրաստան:

Անդրադառնալով կոնյակի արտադրությանը՝ Մելիք Մանուկյանը նշել է, որ արտադրվելու է հիմնականում 7-10 տարեկան կոնյակ, որի հիմնական մասն արտահանվելու է: Ընկերությունը նախատեսում է արդեն այս տարի մթերել 1500 տոննա խաղող: Ներկայումս ընթացքի մեջ է խաղողագործների հետ համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնությունը և հավելել, որ կառավարությունը  պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել նմանատիպ նախագծերի արդյունավետ իրականացմանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am