Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում արձանագրված կրակոցների դեպքից

Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում արձանագրված 
կրակոցների դեպքից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում հուլիսի 13-ին գիշերն արձանագրված կրակոցների դեպքից:

«Կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արցախի ՄԻՊ-ը: :








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]