Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը լրացուցիչ տուրք է սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի նկատմամբ

Կառավարությունը լրացուցիչ տուրք է սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի 
նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը որոշել է արտահանման արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, ինչի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում 2021 թվականի ընթացքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35 միլիարդ դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետական սեփականություն է, միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գներն ավելի քան 50 տոկոսով աճել են անցած տարվա միջին գների նկատմամբ, ներկա ռոյալթիների գանձման համակարգը չի ապահովում այսպիսի շահույթների արդար բաշխումը ՀՀ քաղաքացիների ու հանքարդյունաբերողների միջև, ինչպես նաև այն, որ մեր պետության առջև կան լուրջ մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմագրավել հավելյալ ռեսուրսներով, ՀՀ կառավարությունը որոշել է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, ինչի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35 միլիարդ դրամ 2021 թվականի ընթացքում»,- ասել է Քերոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am