Վարանդայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վնասվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) աշխատանքներ իրականացնելիս ականիպայթելու հետևանքով վիրավորվել է Եվլախի շրջանի մի բնակիչ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանցին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: