Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ e-gov.am և govtravel.am կայքերում փոփոխությունների մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ e-gov.am և 
govtravel.am կայքերում փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել  e-gov.am  և  govtravel.am կայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունն ուսումնասիրելու և վերհանելու մասին հաղորդագրություն է տարածել:

Ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են մի շարք պետական կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված տեղեկություններին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարության տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող ռազմա-քաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները,  համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է  e-gov.am  և  govtravel.am կայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են մի շարք պետական կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված տեղեկություններին: Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և այն երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության պետական շահի: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am  և  govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության հասանելիությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով նաև քննարկվող հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրավական ակտերի փոփոխությունները սահմանված կարգով հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/):

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է նաև իրականացնել հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպում-քննարկումներ՝ հասարակությանը ի հայտ եկած նոր ռիսկերը և դրանցով պայմանավորված վտանգները իրազեկելու համար:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am  և  govtravel.am կայքերում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:

Հավելենք նաև, որ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am