Կարծիքներ

ՀԱՊԿ-ն նախքան գնահատական տալը պետք է քննիչ հանձնաժողով ուղարկեր հայ-ադրբեջանական սահման. Քեռյան

5 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն նախքան գնահատական տալը պետք է քննիչ հանձնաժողով ուղարկեր հայ-ադրբեջանական սահման. Քեռյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ նախքան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին գնահատականներ տալը ՀԱՊԿ-ը պետք է քննիչ հանձնաժողով ուղարկեր՝ տեղում պարզելու իրադրությունը, որից հետո միայն կարելի էր եզրակացություններ անել և հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, որ երկուսն էլ ինչ-որ առումով ճիշտ են իրենց գնահատականներում:

«Զասը ճիշտ է, որովհետև Հայաստանը չունի Ադրբեջանի հետ դեմարկացված, դելիմիտացված սահման: Եթե լիներ այդ միջազգային սահմանը՝ երկկողմ փաստաթղթով գծված, պայմանագրով հաստատված, ուրեմն մենք կասեինք՝ սա մեր սահմանն է, սրանք էլ ադրբեջանցիներ են, որոնք խախտել են այդ սահմանը: Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ ճիշտ է, որովհետև եթե վերցնում ենք Խորհրդային Հայաստանի քարտեզը, ապա, իսկապես, մեր տարածքում կան սահմանը խախտած ադրբեջանցիներ, և ճիշտը կլիներ այն, որ ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ասեր, թե «սա սահմանային միջադեպ է», այլ քննիչ հանձնաժողով գար, պարզեր, թե սահմանային որ հատվածներում են ադրբեջանցիները անցել Հայաստանի սահմանը, աներ համապատասխան եզրակացություն, որից հետո նոր կարելի էր հայտարարություն անել: Ես չգիտեմ, թե ի՞նչ տվյալների հիման վրա է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը արել այդ հայտարարությունը», - ասաց Գարիկ Քեռյանը:

Այս համատեքստում քաղաքագետը շեշտեց, որ Արմեն Գրիգորյանը ճիշտ է վարվել՝ առաջարկելով Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ քարտուղարության այց կազմակերպել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

«Արմեն Գրիգորյանը տվյալ դեպքում ճիշտ է, որովհետև ցանկացած հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հետազոտող հանձնաժողով: Իսկ դա պետք չէր մեկ ամիս ձգձգել: Նրանք անմիջապես՝ հաջորդ օրը, օպերատիվ պետք է ուղարկեին քննիչ հանձնաժողովին և տեղում պարզեին իրավիճակը», - նշեց Գարիկ Քեռյանը:

Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից մայիսի 12-ին ՀՀ տարածք ներթափանցելուն, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «ըստ էության՝ գործ ունենք սահմանային միջադեպի հետ», որը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին:

Հուլիսի 5-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ մտահոգություն հայտնելով գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը համոզմունք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են՝Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել էր, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:

Հայաստանի ղեկավարությունը մայիս ամսին էր հայտարարել, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք մի քանի ուղղություններով:

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման կապակցությամբ:

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում