Տնտեսություն

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը» անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում է պատասխանատվությամբ մոտենալ պատվաստումներին

1 րոպեի ընթերցում

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը» անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում է պատասխանատվությամբ մոտենալ պատվաստումներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՊՈԱԿ-ը:

«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով»,-ասված է հայտարարությունում:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ից տեղեկացրել են նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին:

Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարելի է զանգահարել 012595939 հեռախոսահամարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում