Արցախ

Արցախում սակրավորները շարունակում են տարածքը մաքրել չպայթած ռազմամթերքից

1 րոպեի ընթերցում

Արցախում սակրավորները շարունակում են տարածքը մաքրել չպայթած  ռազմամթերքից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունը հուլիսի 2-ին պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում»,- նշում են ԱԻՊԾ-ից և հավելում, որ պայթյուններ հնարավոր է նաև Ստեփանակերտի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում