1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պաշտպանը հայտարարել է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանքի հնարավոր կիրառման մասին

Պաշտպանը հայտարարել է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանքի հնարավոր 
կիրառման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստի ժամանակ  Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ պատրաստվում է ներկայացնել փաստական հանգամանքներ այն մասին, որ քրեական գործն ապօրինի է։ 

Ամրամ Մակինյանն անդրադարձավ քրեական գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանի ցուցմունքներին (2021 թվականի փետրվարի 18-ին Սերգո Կարապետյանը մահացել է- խմբ.): Նա նշեց, որ Կարապետյանը երկու անգամ հարցաքննվելուց ամիսներ անց դիմում է ուղարկել ՀՔԾ՝ իր ցուցմունքը լրացնելու նպատակով, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 4-ին հարցաքննվել է, սակայն այդ հարցաքննության արձանագրությունը քրեական գործում չկա։ Պաշտպանը կասկած հայտնեց, որ հնարավոր է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանք է կիրառվել:

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ պաշտպանը դատարանում հայտարարություն է անում, որն իր մեջ կարող է ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություններ պարունակել:

«Եթե նման բան կա, թող կոնկրետ տեղեկություններ հայտնի կամ պարզաբանի՝ սա ինչ է նշանակում»,-հավելել է դատախազը:

Ամրամ Մակինյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Սերգո Կարապետյանն ունեցել է այցելություն ՀՔԾ, որի մասին քրեական գործում համապատասխան փաստաթուղթ չկա։ Պաշտպանը դատարանին միջնորդեց ՀՔԾ-ից և ՀՔԾ շենքի պահպանությունն իրականացնող ծառայությունից տեղեկություններ պահանջել Կարապետյանի հետ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը և հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին:

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը 2021 թվականի փետրվարի 18-ին մահացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]