Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» Է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար

Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» Է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարիերային նվաճումների համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր պարգեւ կհանձնվի ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսին: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել Է Վենետիկի 78-րդ կինոփառատոնի տնօրինությունը, կինոփառատն, որի անցկացումն անմիջակա ձեւաչափով պլանավորված Է սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոսկե առյուծը» Քյորտիսին կհանձնվի «սեպտեմբերի 8-ին Կինոյի պալատում՝ ռեժիսոր Դեւիդ Գորդոն Գրինի «Հելոուինն սպանում Է» (Halloween Kills) ֆիլմի արտամրցութային ցուցադրությունից առաջ, որտեղ նա խաղացել Է գլխավոր դերը, նշված Է հայտարարության մեջ:

«Ջեյմի Լի Քյորտիսը պատկանում Է հոլիվուդյան այն դերասանների եւ դերասանուհիների սակավաթիվ խմբին, որոնք ունակ են առավել համոզիչ մարմնավորվելու այն բոլոր հատկանշները, որոնք իրենցից ներկայացնում են համաշխարհային մեծ կինոյի ոգին»,- հայտարարել Է աշխարհի հնագույն կինոստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:

Ապրիլին փառատոնի տնօրինությունը հայտարարել Է, որ կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար նաեւ «Ոսկե առյուծ» կհանձնեն իտալացի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտո Բենինյիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am