Արցախ

Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով

1 րոպեի ընթերցում

Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական խաղաղապահ զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի շփման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Մարտունու շրջանում ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման նպատակով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ՝ մի քանի բնակավայրի ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու նպատակով»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում ռուս սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքում և պայթյունավտանգ իրերի որոնում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում