Ռուս խաղաղապահներն Արցախի 172 բնակչի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանքեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի ուխտավորները և տեղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի վանքեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ուխտավորները հավաքվել են Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 74 հոգանոց մեկ շարասյուն ուղևորվել է Ամարասի վանք, իսկ 98 հոգանոց երկրորդ շարասյունը՝ Գանձասար»,- նշել են ՌԴ ՊՆ-ից և հավելել, որ պատարագից հետո հավատացյալներին հետ են ուղեկցել։