Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին համերգային երեկո կանցկացվի Դիլիջանում

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին համերգային երեկո կանցկացվի Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հուլիսի 10-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում համերգային երեկո է նախատեսվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):

Նվագախումբը կղեկավարի դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Կհնչեն Միրզոյանի ստեղծագործությունները:

Միջոցառումն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am