Մերկելն առաջարկում է կազմակերպել Պուտինի հանդիպումը ԵՄ առաջնորդների հետ
18:59, 23 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել առաջարկով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել հանդիպման Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրների վրա:
Պարբերականը հայտնել է, որ առաջարկը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հաղորդվում է, որ Գերմանիայում կարծում են՝ Ժնևում հունիսի 16-ին տեղի ունեցած Բայդեն-Պուտին գագաթնաժողովը կարող է հիմք ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Արևմուտքի հարաբերությունների կարգավորման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում