Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրո-2020. Կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Եվրո-2020. Կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կկայանան խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաջորդ փուլի ուղեգրերի համար կպայքարեն E, F խմբերի ընտրանիները: E խմբում Շվեդիան կխաղա Լեհաստանի, Սլովակիան` Իսպանիայի դեմ: Այստեղ 1/8 եզրափակիչի ուղեգիր ունի միայն Շվեդիան: Սլովակիան հավաքել է 3, Իսպանիան 2, Լեհաստանը` 1 միավոր:

F խմբում Գերմանիան կմրցի Հունգարիայի, Պորտուգալիան` Ֆրանսիայի հետ: Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան 1/8 եզրափակիչի ուղեգիր ունի: Գերմանիան և Պորտուգալիան հավաքել են 3-ական միավոր, Հունգարիան` 1:

 

Շվեդիա-Լեհաստան` 20:00

Սլովակիա-Իսպանիա` 20:00

Գերմանիա-Հունգարիա` 23:00

Պորտուգալիա-Ֆրանսիա` 23:00

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am