Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Միասին վերահաստատեցինք 2018-ի հեղափոխության արժեքները. Սուրեն Պապիկյան

Միասին վերահաստատեցինք 2018-ի հեղափոխության արժեքները. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը համարում է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ժողովրդի հետ միասին վերահաստատվել են 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

«Հայաստանում այլևս փակված է արատավոր երևույթների, ժողովրդին ստրկացնելու, կաշառելու, վախեցնելու մեթոդով վերարտադրվելու պրոցեսը: Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Երեկ մենք ցույց տվեցինք, որ չնայած մեր ունեցած խնդիրներին, մեր վերքերին՝ մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա և պատրաստ ենք շտկել մեր ողնաշարը: Ու սա ի լուր բոլորի է՝ ի լուր աշխարհի, բոլոր կասկածողների, բոլոր նրանց, որոնք այլ հույսեր էին փայփայում: Դուք երեկ բոլորի ծրագրերն ուղարկեցինք դեպի անցյալ, դեպի գրողի ծոցը»,-ասաց Պապիկյանը:

Նա շեշտեց, որ ժողովրդի հետ միասին արձանագրել են, որ ապագա կա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]