Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

ԿԸՀ-ն հրապարակել է թարմացվող տեղեկատվություն քվեարկության արդյունքների վերաբերյալ

ԿԸՀ-ն հրապարակել է թարմացվող տեղեկատվություն քվեարկության արդյունքների 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է թարմացվող տեղեկատվությունը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Արդյունքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է կայքի վերևի ձախ հատվածում «Ընտրել» բաժնում սեղմել «Արդյունքները ըստ մարզերի» բաժնի վրա:

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 20-ից ժամը 08:00-ից մեկնարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել են 20։00-ին:Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը ( 1 միլիոն 281 հազար  174 քաղաքացի):








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]