Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Սեպտեմբեր

Ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

Ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ ԽՎ 
դիտորդական առաքելության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը եւ հավաստիացրեց, որ ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլեւ միջազգային չափանիշերին:

«Դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիեւն ասաց, որ արդեն իսկ հանդիպել են ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժերի հետ: Նա նաեւ կարեւորեց առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ առաքելության անդամ, Ղազախստանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը, ողջունելով Արարատ Միրզոյանին Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի անունից, հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի զարգացման նոր էջ կբացվի:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, մտքեր են փոխանակվել առաջիկայում սպասվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]