Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հուլիս

Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը

Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների 
աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 3.2 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախագծի համար, որի նպատակն է  օգնել Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին՝ հետկոնֆլիկտային վերականգնման հարցում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախագիծը, որը կօգնի Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին՝ հետկոնֆլիկտային վերականգնման հարցում: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար»,- ասված է դեսպանության հայտարարությունում:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է հայկական կողմին այս որոշման մասին:

Դեսպանությունից նշել են նաև, որ Ռուսաստանը համակարգված կերպով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համապարփակ զարգացմանն ուղղված՝ ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին: Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ բնակավայրերին), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, աղետների կառավարման, էներգախնայողության ոլորտներում ծրագրերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալը 2010 թվականից սկսած արդեն կազմել է շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար:     

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]