Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Կրեմլը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին

Կրեմլը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման 
մասին տեղեկություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Միանշանակ, դա մեր ուշադրության կենտրոնում է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը:

«Մենք փոխգործակցում ենք Թուրքիայի հետ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ օրերս ստորագրված հռչակագրի շրջանակում կարող է խոսք գնալ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]