Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին

Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ. Փաշինյանն անդրադարձավ 
Ամուլսարի հարցին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության խնդիրն է Ամուլսարի հանքի շահագործման հարցում Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխանող, հավասարակշռված որոշման հանգել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը: 

«Մենք գիտենք, որ առերեսվում ենք Ամուլսարի հետ կապված իրադրությանը: Եվ մենք շարունակում ենք այդ թեմայով աշխատել, մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահերին համապատասխանող որոշման հանգել»,-ասաց Փաշինյանը:

Նա ամենաառաջնային թեմաներից մեկը համարեց ազդակիր համայնքների շահերը լիարժեք պաշտպանելը: Փաշինյանը նկատեց՝ կան մարդիկ, որոնք պնդում են, որ Ամուլսարը պետք է անպայման աշխատի, կան մարդիկ, որոնք ասում են, որ Ամուլսարը չպետք է աշխատի:

«Բայց մենք պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Երբ կառավարությունը որևէ կոնկրետ առաջարկ կվերջնականացնի, ես անձամբ կգամ, կնստենք, եթե պետք լինի, երկար կխոսենք, եթե պետք լինի, կարճ կխոսենք, այդ հարցը մենք միասին պետք է լուծենք՝ հասկանալով այդ հարցի յուրաքանչյուր դետալը»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am