Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը խոստանում է վերացնել պառակտվածությունը երկրի ներսում

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը խոստանում է վերացնել պառակտվածությունը երկրի ներսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը գալիս է եռագույնին վերադարձնելու իր իսկական գույները, բերելու հանդարտություն ու հանգստություն: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ իրենք գալիս են՝ միավորելու ազգին:

«Մենք չենք կարող մեր երեխաներին թողնել այսպիսի պառակտված երկիր: Ընտրելով «Հայաստան» դաշինքը, դուք ընտրում եք Հայաստանը: Բոլորս դեպի ընտրություններ»,- հայտարարեց Վահե Հակոբյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այսօր Հայաստանին պետք է ազգային իշխանություն, որը կստեղծի ազգային պետություն: «Միայն ազգային իշխանությունն է, որ վերջ կդնի այս պառակտմանը, ատելությանը, թշնամանքին, կհամախմբի ողջ հայ ժողովրդի ներուժն ու երկիրը կտանի զարգացման: Մեզ պետք է իշխանություն, որը պատասխանատու է իր քաղաքացու համար, որը կպաշտպանի երկրի սահմանները, երկրում կհաստատի ներազգային համերաշխություն ու կայունություն, սոցիալական արդարություն: Ահա այն թիմը՝ «Հայաստան» դաշինքը, որը կարող է դա անել»,- նշեց Սաղաթելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում