Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը կարևորեց գյուղացիական տնտեսությունների ասոցիացիանների ձևավորումը

Նիկոլ Փաշինյանը կարևորեց գյուղացիական տնտեսությունների ասոցիացիանների 
ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոսկետափ համայնքում հայտարարեց, որ իր պատկերացմամբ գյուղացիական տնտեսությունները պետք է հավաքվեն և ձևավորեն ասոցիացիաներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն ընդգծեց, որ թեև ժողովուրդը դժվար է այդ հարցերում միավորվում, սակայն դա կլուծի գյուղմթերքի գնի և գրաֆիկի հարցերի հետ կապված խնդիրները:

«Օրինակ` ուզում ենք կարտոֆիլագործների, խաղողագործների ասոցիացիաներ լինեն, որպեսզի դուք առանձին-առանձին գործարանների հետ գործ չունենաք: Բոլոր մթերողները, արտադրողները մի կողմից և բոլոր ֆերմային տնտեսությունները՝ մյուս կողմից, տարվա սկզբից բանակցեն, թե ինչքան են աճեցնելու, ինչքան են մթերելու, գին պայմանավորվեն: Ուրիշ բան է, երբ մի հոգի գնում է գործարանի հետ գին է պայմանավորվում, լրիվ այլ բան, երբ խաղողագործները իրար հետ գնում են և բոլոր մթերողների հետ պայմանավորվում են միջին գին և պայմանավորվում են գրաֆիկի հետ կապված հարցերի շուրջ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` պետք է այնպես չլինի, որ գյուղացին խաղողը քաղի ու գնա գործարանի բակում մի քանի օր կանգնած մնա:

«Դա բոլորիս վնաս է, որովհետև միլիոններ ենք կորցնում»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am