Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան»-ն ստեղծված իրավիճակի լուծում է համարում միասնության կառավարության ստեղծումը

«Լուսավոր Հայաստան»-ն ստեղծված իրավիճակի լուծում է համարում միասնության 
կառավարության ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին անհրաժեշտ է ազգային բալանսավորված իշխանություն՝ ներգրավելով Սփյուռքի ներուժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ պետք է ընտրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Շատ պարզ պատասխան, պետք է ընտրել, որովհետև մեր կուսակցությունը նոր ուժ է, չի եղել Հայաստանի քանդարար թալանի մեջ, չի եղել վերջին երեք տարիների ձախողումների մեջ: Որպես ընդդիմադիր խորհրդարանական ուժ՝ անդադար ներկայացրել ենք այլընտրանք, խորհուրդ տվել, փորձել օգնել պետական շինարարության գործում: «Լուսավոր Հայաստան»-ը միակ ուժն է, որը քարոզում է ներքին հաշտություն, խաղաղություն, միավորում և ազգային միասնության կառավարության ստեղծում: Սա նշանակում է, որ հունիսի 21-ին, հիպոթետիկ, պրակտիկորեն կարող է չլինեն ընդդիմադիր խորհրդարանական ուժեր, և բոլոր ուժերը կարող են լինել ազգային համաձայնության կառավարության մաս»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանը գտնվում է հետպատերազմյան ծանր ճգնաժամի մեջ: Ու այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ հայհոյախառը ելույթները, ատելության քարոզը, ըստ Էդմոն Մարուքյանի, չի օգնում ոչ մի հարցում: Ոչ օգնում է սահմանից թուրքերին հանելուն, ոչ բանակցություններում, ոչ ռազմագերիներին վերադարձնելու հարցում: Եվ հետընտրական պրոցեսները, որոնք նախապատրաստվում են կրկին ոչ մի բանին օգուտ չեն տալու:

«Հետևաբար մենք կոչ ենք անում ընտրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի մարդիկ նաև երկրից չարտագաղթեն: Մենք ժողովրդից հայցում ենք իրենց լիազորությունը բոլորին սեղանի շուրջը համախմբելու համար: Ոչ մի ուժ Հայաստանում չպետք է ունենա բացարձակ իշխանություն: Մենք բոլորս դրա զոհն ենք թե հեղափոխությունից առաջ, թե հետո: Մեզ անհրաժեշտ է ազգային բալանսավորված իշխանություն՝ ներգրավելով Սփյուռքի ներուժը, որպեսզի կարողանանք երկիրն այս վիճակից հանել»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am