Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում

Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ 
մարզերում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 14-ին լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ին նրանք կլինեն Բյուրեղավանում, ապա 12։30-ին՝ Նոր Հաճնում, 14։00-ին՝ Եղվարդում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի այգում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 8-րդ օրը մեկնարկելու է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ ժամը 11։00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 13։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները Գավառում հանդիպեն քաղաքացիների հետ, ապա կմեկնեն Վարդենիս՝ ժամը 16։00-ին, իսկ 18։00-ին՝ Մարտունի։ Տավուշի մարզում մեկնարկը կրտվի ժամը 13։00-ին Դիլիջան քաղաքից, ապա 16։00-ին կլինեն Իջևանում, իսկ 18։00-ին՝ Նոյեմբերյանում։ Նույն ժամին կլինեն նաև Բերդ համայնքում։ ԱԺԲ կուսակցությունը Երևանում նույնպես հանդիպումներ կունենա համակիրների հետ՝ սկսած 19։00-ից կլինեն Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջաններում։ 

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնելու է Արագածոտնի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 16։00-ին կլինեն Աշտարակում, այնուհետև կվերադառնան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնելու է Արարատի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները բնակիչների հետ հանդիպումները կսկսեն ժամը 10։00-ից՝ Անթապից, ապա 10։30-ին կլինեն Մասիսում, 11։30-ին՝ Արևշատում, 12։10-ին՝ Վերին Արտաշատում, 13։00-ին՝ Փոքր Վեդիում, 15։00-ին՝ Վեդիում, 15։30-ին՝ Արարատում, 16։20-ին՝ Ավշարում, 16։50-ին՝ Ոսկետափում և 18։30-ին՝ Արտաշատում։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արմավիրի մարզում և Երևանում։ Ժամը 12։40-ից սկսած հանդիպումներ կլինեն Էջմիածնում, 15։30-ին՝ Մեծամորում, 17։00-ին Քարակերտում և 18։00-ին՝ Արմավիրում։ Ժամը 19։30-ին դաշինքի անդամները կլինեն Երևանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը։ Կուսակցության անդամները ժամը 13։00-ին հանդիպումներ կունենան Քաղսի գյուղում, ապա 18։00-ին՝ Նորատուս գյուղում։

«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին հանդես կգա ասուլիսով, որը կմեկնարկի ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Կքննարկվեն ներքաղաքական զարգացումները, նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: 

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]