Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

«Ալաշկերտը» վերսկսել է մարզումները  

«Ալաշկերտը» վերսկսել է մարզումները

 

ԵՐԵՎԱն, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտն» իրավունք է ստացել հանդես գալու ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որի վիճակահանությունը կկայանա հունիսի 15-ին: Հայաստանի չեմպիոնի հնարավոր մրցակիցները կարող են լինել`  «Բուդյո Գլիմտը» (Նորվեգիա), «Շեմրոկ Ռովերսը» (Իռլանդիա), «Համրուն Սպարտանսը» (Մալթա),  «Տեուտան» («Ալբանիա), «Բորացը» (Բոսնիա-Հերցեգովինա), «Վալյուրը» (Իսլանդիա), ՀԻԿ-ը (Ֆինլանդիա), «Ռիգան» (Լատվիա), «Մուրան» (Սլովենիա), «Շախտյորը» (Սոլիգորսկ, Բելառուս), «Լինֆիլդը» (Հյուսիսային Իռլանդիա), «Ֆոլան» (Լյուքսեմբուրգ), «Մաքաբի Հայֆան» (Իսրայել) և «Քոնաս-Կի Նոմանսը» (Ուելս):

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան» ` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]