Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք. կատարվել է 33 թեստավորում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք. կատարվել 
է 33 թեստավորում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հունիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 33 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 672-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 758 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 220 քաղաքացու հետազոտություն, որոնցից 874-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am