Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսից մահացությունը կրկին ավելացել Է

Վրաստանում կորոնավիրուսից մահացությունը կրկին ավելացել Է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի բժիշկները կորոնավիրուսի 821 նոր դեպքից, որոնք երկրում գրանցվել են վերջին մեկ օրվա ընթացքում, Թբիլիսիում հայտնաբերել Է 439 փաստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Մնացած դեպքերի քովիդ-աշխարհագրությունը հետեւյալ տեսքն ունի. Աջարիայում՝ 71, Իմերեթում՝ 86, Քվեմո Քարթլիում՝ 66, Շիդա Քարթլիում՝ 22, Գուրիում՝ 16, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 60, Կախեթում՝ 31, Մցխեթ-Մթիանեթում՝ 15, Սամցխե-Ջավախքում՝ 8, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 7:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել Է վարակման 351 հազար 249 դեպք: Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 866 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 335 հազար 895 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով անցած օրվա ընթացքում մահացել Է 31, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 4982 հիվանդ: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 10 հազար 346-ի, նրանցից 3210-ն ստացիոնար բուժման կարիք ունեն: 708 հիվանդի վիճակը ծանր Է, 199 մարդ միացված Է արհեստական շնչառության սարքին, 635 հոգի գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 6501 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Կարանտինային տարածքներում մնում Է 34 մարդ, իսկ ինքնամեկուսացան մեջ՝ 15 հազար 234: Հունիսի 8-ի տվյալներով, դրականության ցուցանիշը կազմում Է 3,13 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,77 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 2,73 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am