Տնտեսություն

Երևանում անցկացվում է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»

2 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվում է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ միջոցառման շրջանակներում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը։ Նա ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի անունից ողջունել է մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կարևոր հարթակ է ՀՄՄ փորձագետների և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների միջև քննարկումների, ՀՄՄ հետ հետագա համագործակցության նոր ճանապարհներ նախանշելու համար։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էլեկտրակապի միջազգային միության ԱՊՀ երկրների համակարգող Ֆարիդ Նահլին (հեռահար)՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինի շատ արդյունավետ, կիրականացվեն ակտիվ քննարկումներ և համատեղ ջանքերով կգտնեն ոլորտի զարգացման համար լավագույն լուծումները:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն էլ, ողջունելով կլոր սեղան քննարկման բոլոր մասնակցիներին, նշել է, որ հանդիպումը կնպաստի պետական, մասնավոր հատված, միություններ համագործակցությանը, ինչը կարևոր նախապայման է ոլորտի զարգացման և լավագույն փորձի ներդրման համար:

Միջոցառման շրջանակներում ՀՄՄ փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ Հայաստանի Հանրապետությունում լայնաշերտ ինտերնետի հասանելիության ապահովման, ինտերնետի արդյունավետ կառավարման, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների քարտեզագրման, ինտերնետ միացումների առավել արդյունավետ գործիքների ընտրության և մի շարք այլ թեմաներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում