Տնտեսություն

Առաջիկայում 500 միլիոն խմ ծավալով ջրամբարներ պետք է նախագծվեն և կառուցվեն

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում 500 միլիոն խմ ծավալով ջրամբարներ պետք է նախագծվեն և կառուցվեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ներառված է, որ առաջիկայում 500 միլիոն խմ ծավալով ջրամբարներ պետք է նախագծվեն և կառուցվեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Նախընտրական ծրագրում գրել ենք, որ առաջիկայում 500 միլիոն խմ ծավալով ջրամբարներ պետք է նախագծենք և կառուցենք: Տեղ կա փոքր ջրամբարներ կլինեն, ուղղակի համայնքները մեզ պետք է օգնեն, որպեսզի տեղերը որոշենք և մի պայմանով, որ անցնելու ենք կաթիլային ոռոգման, որովհետև փոքր ջրամբարները պետք է օգտագործենք մաքսիմալ արդյունավետ և ռացիոնալ»,- ասաց Փաշինյանը:

Կառավարությունը գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը աջակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում